Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58225

Բոլոր հոդվածները

  • 2023-06-26 14:53
    текущие события

    Փաստաբան Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ գործը փոխանցվել է ԱԱԾ

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար:

  • 2023-06-26 11:39
    с места событий

    Փաստաբանները գործադուլ են իրականացնում

    Այսօր՝ հունիսի 26-ին, փաստաբանները գործադուլ են հայտարարել՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց, այսպես ևս մեկ անգամ իրենց մտահոգությունները բարձրաձայնելու փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ։