Փաստաբանները կարմիր ժապավենով հեռուստացույց էին բերել գլխավոր դատախազին
Փաստաբանները կարմիր ժապավենով հեռուստացույց են նվեր բերել գլխավոր դատախազ Աննա Վարդանյանին։ Դատախազության շենքի մոտ, որի մուտքը շրջափակված էր ոստիկանության աշխատակցիներով, ճեպազրույցի ժամանակ փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ դա խորհրդանշական նվերն է` ընդդեմ փաստաբաններին բռնության ենթարկելու` գլխավոր դատախազի դրսևորած անտարբերության: