ՀՀ ՊՆ․ Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր հարց էր բարձրացրել՝ ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք. «Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա: