Փաստաբան․ Կացարանում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, առաջացել են նոր հարցեր
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով երեկ դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տուժողոների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան՝ Նորիկ Նորիկյանը։