Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58089

Բոլոր հոդվածները

  • 2023-06-01 16:15
    обзор прессы

    Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ ԵԿԱՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՉՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Շառլ Միշելի տերմինաբանությունը, թե նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի և Բաքվի միջև պետք է երկխոսություն լինի իրավունքների և անվտանգության վերաբերյալ, Արևմուտքի երկակի ստանդարտների վկայությունն է։ Եվրոպական խորհրդարանի ղեկավարը հստակ ասաց՝ հայերը իրավունքներ չունեն, երեսուն տարվա բանակցությունները ոչինչ չարժեն, Հաագայի դատարանի որոշումը ոչինչ չի նշանակում, Ալիևի բացահայտ սպառնալիքները պատասխանի չեն արժանանում, Կոսովոյի նախադեպի մասին չարժե հիշել, որովհետև պարզվեց, որ հայերս երրորդ կարգի ազգ ենք. միջազգային նորմերը մեզ չեն վերաբերում, առաջնային են Բաքվի նավթն ու գազը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։  

  • 2023-06-01 16:11
    обзор прессы

    Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԱՄՆ-Ը ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՀՀ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Այն հարցում, որ ԱՄՆ–ն ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը», մեղավոր է ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ ՀՀ ներկա իշխանությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։