Ադրբեջանցիները ամբողջովին ավերել են Հադրութի 1932 թ. կառուցված գրադարանի շենքը
Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այդ մասին «Արցախպրեսի» զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, որը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է: