Մայր աթոռю 1,5 մլն դոլարի աջակցություն կտրամադրվի արցախցիներին և զոհվածների ընտանիքներին
Մայր աթոռն ու թեմերն ընդհանուր առմամբ ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի (ավելի քան 608 մլն դրամ) օժանդակություն են հատկացրել 2024 թ․ ընթացքում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին, որոնք ուղղված են սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։