Ֆրանսիան ցանկանում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն. Կոլոննա
Ցանկություն կա, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։