Անցակետին Արեւմուտքի արձագանքի բացակայությունը կարող է դրդել Բաքվին շարունակել հրադադարի ռեժիմի խախտումը․ Stratfor
Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինում ապօրինի անցակետի տեղադրմանը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքին կապող միակ ճանապարհին, անցակետ է տեղադրել, հաջորդ օրը հաղորդել է Eurasianet.org-ը։