Լրատվական գործակալություններ

հոդվածներ 56855

Բոլոր հոդվածները

  • 2025-03-06 17:11
    факты

    Ալիևը Նախիջևանը անվանել է Ադրբեջանի «պատմական տարածք»

    Երեկ՝ մարտի 5-ին, Իգդիր-Նախիջևան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը, որը «Ադրբեջանի պատմական տարածքն է, ավելի քան մեկ դար անջատված է երկրի հիմնական մասից և չունի ցամաքային կապ, քանի որ խորհրդային վարչակազմը Արևմտյան Զանգեզուրն անջատել է Ադրբեջանից և փոխանցել Հայաստանին»։ Ադրբեջանի նախագահին մեջբերում է թուրքական Anadolu լրատվամիջոցը։

  • 2025-03-06 16:36
    обзор прессы

    Հայաստանում հունվարին ծնելիության անկումը շարունակվել է

    ՀՀ–ում 2025թ․–ի հունվարին ծնունդների թիվը նվազել է 4,8%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: ՀՀ–ում ծնելիության անկում արձանագրվում է անցյալ տարվա հունվարից։