Լրատվական գործակալություններ

հոդվածներ 57330

Բոլոր հոդվածները

  • 2025-02-15 11:55
    мнение

    ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ «ՎՏԱՐՈՒՄ» ՀԱՆՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ. ՓՈՐՁԱԳԵՏԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԼՈՒԾՄԱՆ» ՄԱՍԻՆ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տալիս, երբ արդարացնում է Երևանում բնակարանների գույքահարկի բազմակի թանկացումը և դա բացատրում նրանով, որ հարկային բեռի ավելացումը պայմանավորված է այդ անշարժ գույքի թանկացմամբ։ Վարչապետը խիստ խեղաթյուրված պատկերացում ունի անշարժ գույքի շուկայի օրենքների վերաբերյալ, բացի այդ նա իրավունք չունի մարդկանց տեղափոխվելու կոչերով հանդես գալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

  • 2025-02-15 11:50
    вступительная сцена

    Թուրքմենստանը, Ռումինիան, Վրաստանը և Ադրբեջանը ցանկանում են Ռուսաստանը շրջանցող միջանցք ստեղծել

    Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև՝ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քառակողմ աշխատանքային հանդիպում՝ քննարկելու համար «Կասպից ծով-Սև ծով» միջազգային տարանցիկ և տրանսպորտային միջանցքի ստեղծման և իրականացման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը։ Դրա մասին հայտնել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

  • 2025-02-15 09:14
    мнение

    Մարկեդոնով. Փաստ չէ, որ Հայաստանի համար հեշտ է լինելու եվրաինտեգրման գործընթացը

    Փետրվարի 12-ին Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քվեարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Քաղաքական անակնկալներ չեղան. Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա գործընկեր պատգամավորներն արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են իրենց դիրքորոշումներն այս հարցում։ Դրանով իրենց գործն արդարացնելու համար նրանք հիմնվում են ստորագրահավաքի հասարակական նախաձեռնության վրա՝ եվրաինտեգրման մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

  • 2025-02-15 09:08
    с места событий

    Հորդառատ անձրևներ և հեղեղումներ. Լոս Անջելեսում նոր աղետ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում, որտեղ հունվարին հրդեհներ էին մոլեգնում, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ ու սողանքներ են առաջացել։ Այս մասին գրում է «New York Post» թերթը։