ՔՊ-ն տապալեց տրանսպորտի թանկացման հարցով ավագանու նիստը
Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները բոյկոտել են ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության հրավիրած նիստը: Քաղաքապետարանում պետք է քննարկեին փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը չեղարկելու հարցը։