Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը խստացվել է
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ Վճիռը հրապարակվել է այսօր։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողության վարչության պետ Լ․ Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները։