Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եվրոպացիները, և առաջին հերթին՝ ֆրանսիացիները, շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Մենք բացարձակապես պատրանքներ չունենք, թե ինչ են մեզ փորձում համոզել, որ Հարավային Կովկասում Փարիզը լավ մտադրություններ ունի: Եվ իսկապես, տարածաշրջանում օրակարգը որևէ կապ չունի դեէսկալացիայի գործընթացի, նորմալացման, խաղաղության կառուցման, կրեատիվության և այլնի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։