ՔԿ․ Ճամբարակում պայթյունի պատճառը նախնական վարկածով գազի արտահոսքն է
2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Նախնական վարկածով պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Այս մասին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։