Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը։
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը։
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը քիչ առաջ լարվեց, ոստիկանները թույլ չէին տալիս, որ քաղաքացիները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում տավուշեցիներին, փակեն ճանապարհը: Ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ի վերջո, ոստիկանները ուժ գործադրելով մեքենա նստեցրին ակցիայի մի քանի մասմնակիցների՝ այդ թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին, և բերման ենթարկեցին նրանց:
Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։
Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Սահմանամերձ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում դասադուլ է։
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է պատմական հիշողության խնդրին և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությանը։
Տավուշցիները վաղ առավոտից հավաքվել են Կիրանց գյուղի կամրջի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կիրանցիներից մեկը։ Ըստ լուրերի՝ այսօր կամրջի այս հատված մարդիկ են գալու մոտակայքում ականազերծման և այլ աշխատանքներ իրականացնելու համար։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում։