«Հայաստան» խմբակցությունը միանում է Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․ «Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին:
Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, բացում է սահմանները և դեսպանատները։ Նա պահանջում է նաև ռուսական զորքերի դուրսբերումը երկրից և ձերբակալել է երկրի ռուսամետ առաջատար օլիգարխին։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀայԱռաքելական Եկեղեցու վեհարանի վրա ոստիկանության ԱԱԾ-ի գրոհի վերաբերյալ․
Ժամը 18։45-ի դրությամբ ոստիկանները շարունակում են Քննչական կոմիտեից մոտից բերման ենթարկել քաղաքացիներին։
Էջմիածին-Երևան ավտոմայրուղուց ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում մարդկանց, ովքեր ցանկանում են գնալ Քննչական կոմիտեի մոտ` իրենց աջակցություն հայտնելու Միքայել Սրբազանին։
Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Երևան։ Մայր աթոռից դեպի Երևան մոտ 4–5 կմ քայլելուց հետո նա ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով։
Սյունիքի մարզում տրանսպորտային նախագծերի շուտափույթ իրականացումը Իրանի համար կարճ երթուղի կբացի Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի ավազան: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը Երևանը կկապի Պարսից ծոցի պետությունների և իրանական «Չաբահար» նավահանգստի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Մինչ Միքայել Սրբազանը կհասնի ՔԿ՝ կոմիտեի շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Այս մասին հաղորդում է դեպքի վայրում աշխատող Panorama.am-ի թղթակիցը։