Արմեն Գևորգյան․ Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա
ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին` արձանագրելով, որ Ադրբեջանում շարունակվում են հայ բանտարկյալների նկատմամբ ամոթալի դատավարությունները, և Եվրոպայի խորհուրդն անկարող է ազդել այս իրավիճակի վրա: