Նախարար․ Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենա ևս հատել է հայ-վրացական սահմանը
Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենայի հետ կապված վրացական կողմն այսօր տվել է դրական թույլտվություն, նրանք դուրս են եկել մաքսային տարածքից, Վերին Լարսով գնում են դեպի իրենց վերջնակետ` Ռուսաստան։ Այդ մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։