Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 128

Բոլոր հոդվածները

  • 2021-05-19 21:55
    анализ

    ԵՐԵՔՈՎ ՏԱՆԳՈ ՊԱՐԵԼ ՉՍՏԱՑՎԵ՞Ց. ՀԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԻՆ

    Առողջություն ենք մաղթում, Կառլո հայրիկ Արտահերթ ընտրություններին երեք նախագահների համատեղ մասնակցության Տեր-Պետրոսյանի գաղափարը հավանության չարժանացավ երկրորդ նախագահի կողմից։ Մերժված Լևոն Հակոբիչը թափ առավ ու հոգու պոռթկումով անվանեց Ռոբերտ Քոչարյանին ռևանշիստ, մեղադրեց անձնական հաշիվներ մաքրելու մեջ, որից հետո անցավ «վճռական» գործողությունների։

  • 2021-05-09 10:20
    анализ

    ԳՈՂԱՑՎԱԾ «ԵՌԱՏՈՆ»

    1992 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 5 1992 թվականից ի վեր մայիսի 8-9-ին Հայաստանում և Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման տարեդարձը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին մեր երկրում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը։ Օրենքը մնաց, իսկ տոնը գողացան. ժողովուրդն այդ օրը նշում էր որպես «Եռատոն»։

  • 2021-04-02 08:54
    анализ

    ՊԱՐՈՆԱՅՔ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐ, կամ՝ 3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻՆՉԵՎ ԾՆԿՆԵՐԸ ՍՏԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ

    Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով 2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

  • 2021-03-17 19:33
    анализ

    ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

    «Աշոտ, տատդ Էստեղ ա, չկրակե՛ս» Փետրվարին Փաշինյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջը բացակայում է, մարտին կրկին առաջարկեց ընտրություններ անցկացնել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրականում իշխանությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ելնելով պարտվելու մտավախությունից։ Նրա խոսքերով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեսախցիկների առաջ ասում են, թե պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, իսկ իրականում շատ չանցած խոստովանում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Հետո Մարուքյանը փոխեց իր կարծիքն ու սկսեց ասել, թե ընտրությունները պետք է կայանան մինչև հունիսի 1-ը, և իշխանությունն արդեն կամք ու պատրաստակամություն է ցուցաբերել դրանք անցկացնելու համար։

  • 2021-03-04 21:15
    анализ

    ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼ Է, ՈՉ ԹԵ ԴԱՍԱԼԻՔ. ՆԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

    Գարնանային սրացում «Հայոց բանակը փորձում են գլխատել թուրքական ծրագրով և Թուրքիայի հանձնարարությամբ։ Փաշինյանը սկսեց գործընթացը ռուսական զենքը վարկաբեկելու փորձով... Նա սեփական ուղեղ չունի, որ ինքը մտածած լինի այդ ամենը, ամեն առավոտ նա հրահանգներ է ստանում Թուրքիայից»,- հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր ՂԱԶԻՆՅԱՆԸ՝ բնութագրելով վարչապետի խաչակրաց արշավանքը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և բանակի՝ պետականության վերջին բաստիոնի դեմ։ Այդ արշավին նախորդել էր հարձակումը Սահմանադրական դատարանի՝ օրինականության և իրավունքի վերջին բաստիոնի վրա, ինչպես նաև այլ միջոցների ու միջոցառումների մի ողջ համալիր։

  • 2021-02-15 12:01
    только текст

    ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ

    Հանուն Արցախի ազատագրման Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված էր ամսի 18-ին, հետո այն տեղափոխեցին փետրվարի 20-ին։ 1988 թվականի այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) ներկայացուցչական մարմինը որոշում ընդունեց պատմական արդարությունը վերականգնելու մասին՝ հօգուտ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցի դրական լուծման»: 2021 թվականի փետրվարի 20-ին կլրանա այդ որոշման 33-րդ տարեդարձը։ Այդ օրն ընդունված է համարել Ղարաբաղյան շարժման և ազգային-ազատագրական պայքարի սկիզբը։