Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 127

Բոլոր հոդվածները

  • 2021-05-09 10:20
    анализ

    ԳՈՂԱՑՎԱԾ «ԵՌԱՏՈՆ»

    1992 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 5 1992 թվականից ի վեր մայիսի 8-9-ին Հայաստանում և Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման տարեդարձը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին մեր երկրում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը։ Օրենքը մնաց, իսկ տոնը գողացան. ժողովուրդն այդ օրը նշում էր որպես «Եռատոն»։

  • 2021-04-21 09:14
    анализ

    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-րդ ՏԱՐԵԼԻՑԸ ՀԱՄԸՆԿԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՀԵՏ

    Կիրակի օրը իշխանությունը կնշի Քաղաքացու օրը 2019 թվականին խորհրդարանական նոր մեծամասնությունը՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, լրացում կատարեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Համաձայն այդ լրացման՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր։

  • 2021-03-17 19:33
    анализ

    ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

    «Աշոտ, տատդ Էստեղ ա, չկրակե՛ս» Փետրվարին Փաշինյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջը բացակայում է, մարտին կրկին առաջարկեց ընտրություններ անցկացնել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրականում իշխանությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ելնելով պարտվելու մտավախությունից։ Նրա խոսքերով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեսախցիկների առաջ ասում են, թե պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, իսկ իրականում շատ չանցած խոստովանում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Հետո Մարուքյանը փոխեց իր կարծիքն ու սկսեց ասել, թե ընտրությունները պետք է կայանան մինչև հունիսի 1-ը, և իշխանությունն արդեն կամք ու պատրաստակամություն է ցուցաբերել դրանք անցկացնելու համար։

  • 2021-03-16 08:51
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ

    Դավաճան վարչապետը փլուզում է բանակը Դեռ երեկ զարմանում էինք, որ ԱԱԾ-ն կատարում է «Սատանայի կոդը» վերծանելու վարչապետի հրահանգը, այսօր արդեն չեն զարմացնում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին գտնելու և վնասազերծելու այդ կառույցի անհաջող փորձերը։

  • 2021-03-09 19:44
    фон

    «Ո՞Վ է ԳՆԱԼՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ՝ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ»

    Գլխավոր շտաբի հայտարարությունը հանպատրաստից չէր Ոչ մի նշանակություն չունի՝ կդիմի թե չի դիմի Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան՝ Հիմնական օրենքին Գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին վարչապետի առաջարկի համապատասխանության հարցով։

  • 2021-03-04 21:15
    анализ

    ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼ Է, ՈՉ ԹԵ ԴԱՍԱԼԻՔ. ՆԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

    Գարնանային սրացում «Հայոց բանակը փորձում են գլխատել թուրքական ծրագրով և Թուրքիայի հանձնարարությամբ։ Փաշինյանը սկսեց գործընթացը ռուսական զենքը վարկաբեկելու փորձով... Նա սեփական ուղեղ չունի, որ ինքը մտածած լինի այդ ամենը, ամեն առավոտ նա հրահանգներ է ստանում Թուրքիայից»,- հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր ՂԱԶԻՆՅԱՆԸ՝ բնութագրելով վարչապետի խաչակրաց արշավանքը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և բանակի՝ պետականության վերջին բաստիոնի դեմ։ Այդ արշավին նախորդել էր հարձակումը Սահմանադրական դատարանի՝ օրինականության և իրավունքի վերջին բաստիոնի վրա, ինչպես նաև այլ միջոցների ու միջոցառումների մի ողջ համալիր։

  • 2021-02-15 12:01
    только текст

    ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ

    Հանուն Արցախի ազատագրման Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված էր ամսի 18-ին, հետո այն տեղափոխեցին փետրվարի 20-ին։ 1988 թվականի այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) ներկայացուցչական մարմինը որոշում ընդունեց պատմական արդարությունը վերականգնելու մասին՝ հօգուտ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցի դրական լուծման»: 2021 թվականի փետրվարի 20-ին կլրանա այդ որոշման 33-րդ տարեդարձը։ Այդ օրն ընդունված է համարել Ղարաբաղյան շարժման և ազգային-ազատագրական պայքարի սկիզբը։

  • 2021-02-10 21:55
    перечень фактов

    ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՅ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՀԱՄԱՐ

    Նիկոլը շարունակում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» քաղաքականությունը Հայկական սահմանամերձ համայնքների բնակչությունն արդեն 3 ամիս շարունակ բացահայտ տեռորի է ենթարկվում ադրբեջանցիների զինված խմբերի կողմից։