Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 154

Բոլոր հոդվածները

  • 2021-04-02 08:54
    анализ

    ՊԱՐՈՆԱՅՔ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐ, կամ՝ 3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻՆՉԵՎ ԾՆԿՆԵՐԸ ՍՏԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ

    Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով 2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

  • 2021-03-17 19:33
    анализ

    ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

    «Աշոտ, տատդ Էստեղ ա, չկրակե՛ս» Փետրվարին Փաշինյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջը բացակայում է, մարտին կրկին առաջարկեց ընտրություններ անցկացնել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրականում իշխանությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ելնելով պարտվելու մտավախությունից։ Նրա խոսքերով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեսախցիկների առաջ ասում են, թե պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, իսկ իրականում շատ չանցած խոստովանում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Հետո Մարուքյանը փոխեց իր կարծիքն ու սկսեց ասել, թե ընտրությունները պետք է կայանան մինչև հունիսի 1-ը, և իշխանությունն արդեն կամք ու պատրաստակամություն է ցուցաբերել դրանք անցկացնելու համար։

  • 2021-03-04 21:15
    анализ

    ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼ Է, ՈՉ ԹԵ ԴԱՍԱԼԻՔ. ՆԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

    Գարնանային սրացում «Հայոց բանակը փորձում են գլխատել թուրքական ծրագրով և Թուրքիայի հանձնարարությամբ։ Փաշինյանը սկսեց գործընթացը ռուսական զենքը վարկաբեկելու փորձով... Նա սեփական ուղեղ չունի, որ ինքը մտածած լինի այդ ամենը, ամեն առավոտ նա հրահանգներ է ստանում Թուրքիայից»,- հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր ՂԱԶԻՆՅԱՆԸ՝ բնութագրելով վարչապետի խաչակրաց արշավանքը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և բանակի՝ պետականության վերջին բաստիոնի դեմ։ Այդ արշավին նախորդել էր հարձակումը Սահմանադրական դատարանի՝ օրինականության և իրավունքի վերջին բաստիոնի վրա, ինչպես նաև այլ միջոցների ու միջոցառումների մի ողջ համալիր։

  • 2021-02-15 12:01
    только текст

    ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ

    Հանուն Արցախի ազատագրման Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը նշանակված էր ամսի 18-ին, հետո այն տեղափոխեցին փետրվարի 20-ին։ 1988 թվականի այդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) ներկայացուցչական մարմինը որոշում ընդունեց պատմական արդարությունը վերականգնելու մասին՝ հօգուտ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցի դրական լուծման»: 2021 թվականի փետրվարի 20-ին կլրանա այդ որոշման 33-րդ տարեդարձը։ Այդ օրն ընդունված է համարել Ղարաբաղյան շարժման և ազգային-ազատագրական պայքարի սկիզբը։

  • 2021-02-05 21:42
    текущие события

    ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

    «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նշանակումը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում ծայրահեղ զարմանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր անձամբ ճանաչում են այդ անձնավորությանը։ Քաղաքականացված հանրությունը նրա գոյության մասին առաջին անգամ իմացել է քարոզչության օրերին, երբ «Իմ քայլը» դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածուն կոչ էր անում ձայն տալ իրեն, որովհետև ինքը Երջանիկ է, և ուրեմն կերջանկացնի իր ընտրողներին։

  • 2021-01-27 20:41
    обзор прессы

    ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ԹՐԵՅՍԻՆ

    Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերից հետո արևմտամետ քաղաքական գործիչները դադարել են այցելել Երևանում ամերիկյան դեսպանատուն։