ՈՏՆՁԳԵԼՈՎ ԵԱՏՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման և դրա նկատմամբ վերահսկողության հարցը: «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների»։ «Եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չբացի, ապա մենք էլ չենք բացի սահմանը Հայաստանի հետ»,- սպառնացել է Ալիևը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, հավերժ կմնա փակուղու մեջ։ «Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը, հաղորդում է Aysor-ը։