ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ՞ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Բանակցությունները ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի ստորագրումն արդեն մոտ է, կարծում է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Երկու երկրների առաջնորդների պարտականությունն է՝ անել ամեն ինչ, որպեսզի թույլ տան հայերին և ադրբեջանցիներին ապրել խաղաղության մեջ։ Նոր խորհրդակցություններ պետք է անցկացվեն Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք կհանգեցնեն պատմական շրջադարձի»,- հայտարարել է Լահբիբը երեքշաբթի օրը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Բելգիացի նախարարի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի այս պատմական հակամարտությունից միակ ելքը բանակցություններն ու փոխզիջումներն են: