Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 296

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2022-10-11 08:17
    текущие события

    ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿԱՊՈՒՅՏ ԱՆՁՆԱԳԻՐ

    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաձայնեցված կետերը: Այդ մասին նա հայտարարել Է Factor TV-ին տված հարցազրույցում, հաղորդում է News.am-ը։ Տարածքային ամբողջականության ճանաչումը «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորը համարում է բանակցային գործընթացի համար կարևորագույն պայմանավորվածություն։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- հայտարարել է Աղաջանյանը։ Նրա խոսքերով, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ Արցախի ժողովրդի բնակչության իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը ապահովելու համար:

  • 2022-10-03 15:45
    анализ

    ԱՆԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ «ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ»

    2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքներն անհիմն են: Իր այդ գնահատականը ռուսական պետության ղեկավարը հիմնավորեց այսպես. «Վարչապետն այն ժամանակ ասաց ինձ. ոչ, մենք չենք կարող համաձայնել դրան, մենք կպայքարենք, կկռվենք։ Այնպես որ նրա հասցեին ինչ-որ դավաճանության մեղադրանքները ոչ մի հիմք չունեն»։

  • 2022-09-27 07:47
    текущие события

    ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄ

    Երևանում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 23-ին զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին զինված հակամարտության պատճառով Հայաստանի մի շարք շրջաններ այցելելու վտանգավորության մասին: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնավորապես, նշել է, որ վտանգի տակ են Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև Արցախի Հանրապետություն տանող ճանապարհը:

  • 2022-09-23 09:49
    анализ

    ՀԵՆՎԵԼՈՎ ՊՂՊՋԱԿԻՆ

    Այն, ինչն անվանում են հայկական տնտեսություն, չորեքշաբթի օրը աշխուժացման ազդակ ստացավ։ Երկիր է շարժվում ռուս ռելոկանտների նոր ալիք, ինչը ՌԴ-ում մասնակի զորահավաք անցկացնելու որոշման հետևանքն է: Լսելով այդ լուրը, բազմաթիվ ռուսաստանցիներ հավաքել են ճամպրուկներն ու... Արդեն սեպտեմբերի 21-ի ցերեկը Ստամբուլի, Բաքվի, Երևանի ուղղությամբ առաջիկա չվերթների բոլոր ավիատոմսերը գնված էին։ ՌԲԿ-ի տվյալներով, Մոսկվա-Երևան տոմս կարելի էր գնել միայն սեպտեմբերի 24-ի համար, ընդ որում՝ 62 հազար ռուբլիով։

  • 2022-09-20 18:47
    анализ

    ԱՅՆ ՀՈՒՅՍՈՎ, ԹԵ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՍՈՎԱԾԱՆԱ…

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է NEWS.am-ը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, իրականացնել զորքերի հետքաշում և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • 2022-09-15 17:52
    анализ

    «ԶԱՆԳ ԸՆԿԵՐՈՋԸ» ԵՎ «ԴԱՀԼԻՃԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

    Հայ-ադրբեջանական սահմանի վրա ներկայիս ահագնացումը, նախորդ անգամների հետ որոշակի նմանությամբ հանդերձ, անշուշտ, ունի որոշ տարբերիչ առանձնահատկություններ։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է իրադարձությունների նկատմամբ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ արտաքին դերակատարների արձագանքին։ Ինչ վերաբերում է առաջինին, ապա պետք է խոստովանել, որ ցուցաբերվեց աննախադեպ էնտուզիազմ և աննախադեպ օպերատիվություն, որով Երևանը ոտքի հանեց հնարավոր ու անհնար բոլորին։

  • 2022-09-09 16:57
    анализ

    «ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԸ» ԴՐՎԱԾ ԵՆ ՀՈՍՔԱԳԾԻ

    Իշխանության գալու պահից ի վեր թավշե թիմը սկսեց կանոնավորապես կերակրել հասարակայնությանը աշխատանքի շուկայի վերաբերյալ դրական լուրերով: Ավելի ճիշտ, ոչ թե ընդհանրապես աշխատաշուկայի, այլ նոր աշխատատեղերի քանակի ցուցանիշների, որոնք, իբր, ավելանում են տարեցտարի, ամսեամիս։ Կառավարությունը հաջողացրեց աշխատատեղերի աճ արձանագրել նույնիսկ 2020-ի լոքդաունի շրջանում, երբ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել էին տասնյակ հազարավոր ընկերություններ ու ձեռնարկություններ։

  • 2022-09-02 16:35
    текущие события

    ԴԵՊԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»՝ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՑ

    Մինչև 2026 թվականը Հայաստանում կկառուցվի և կվերանորոգվի 300 դպրոց և 500 մանկապարտեզ, հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կրթության բարեփոխումների ծրագիրը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար»,- ասել է նա հինգշաբթի օրը կառավարության նիստում: Եվ հայտարարել, թե այսուհետ մանկապարտեզներն ու դպրոցները դառնալու են գյուղերի վերածննդի անկյունաքարը։

  • 2022-08-29 18:35
    анализ

    ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ՝ ԾԱՆՈՒՑՈՒՄ, ՀԱՅԵՐԻՆ՝ ԱՆԱԿՆԿԱԼ

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին Ալիև-Փաշինյան հանդիպմանը համաձայնեցվելու Է խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը, հաղորդում Է Sputnik Արմենիան: «Սակայն այս գործընթացի առումով մենք երկմտանք ենք տեսնում Հայաստանի կողմից»,- նշել է նա։ Հաջիևը կրկնել է, որ Բաքուն լուծված է համարում Ղարաբաղի հարցը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է անցյալում։ Նրա խոսքերով, այժմ Բաքուն ցանկանում է քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար:

  • 2022-08-25 15:53
    текущие события

    ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ

    Վարչապետի իմպիչմենտի գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ հաջողության համար լինեն բավարար հիմքեր։ Այս մասին «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է News.am-ը։ «Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և պաշտոնանկություն՝ խորհրդարանի միջոցով։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ Եթե համաժողովրդական ընդվզման պատկերը չունենանք` ո՛չ հրաժարականը , ո՛չ պաշտոնանկությունը չի ստացվելու։ Մենք պետք է ունենանք հասունացված այդ իրավիճակը և նոր մտնենք այդ պրոցեսի մեջ։ Պաշտոնանկությունը մեր օրակարգում է, մենք կմտնենք պրոցեսի մեջ այն ժամանակ, երբ կունենանք նպաստավոր պայմաններ, և մեր պարտականությունն է՝ հասունացնել այդ օրը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։