ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ՌԴ-ԻՆ ՉԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ԱՎԵԼՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

2023-07-25 11:10

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միացումը ներկա ժամանակահատվածում ոչ միայն անհասկանալի է, այլև խնդրահարույց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

  • ԱՐՑԱԽԻ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԾՐԱԳԻՐ-ՄԻՆԻՄՈՒՄ»-ն Է

    2023-07-24 19:58

    2022 թվականի հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ հայաստանցի զորակոչիկները չեն ծառայելու Արցախի Հանրապետությունում։ Փաշինյանը կատարեց Ալիևի պայմանը, այդ իսկ պատճառով օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 9-ից ադրբեջանցիներն արդեն գրոհում էին շփման գիծն Արցախում։ Օգոստոսի 3-ի սադրանքի հետևանքով Արցախում զոհվեց 2, վիրավորվեց 14 մարդ: Ադրբեջանցիները ամրացան Եղցահող գյուղի բարձունքում, լրագրող Նաիրի Հոխիկյանը հաղորդեց Բերձորից բնակչությանը վտարելու փորձի մասին։ Օգոստոսի 5-ին ռուս զինվորականներն ուժեղացրեցին դիրքերը հայ-իրանական սահմանին, օգոստոսի 8-ին Բաքվից սպառնացին, որ բախումը կարող է վերսկսվել ցանկացած պահի…

  • ԵԽ պատգամավոր․ ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԼԻՆԻ ԵՄ-ԱԴՐԲԵՋԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2023-07-24 16:35

    Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անտանելի և անընդունելի է։

  • ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՇ ԼԻՆԵԼ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ Է ԲԱՅԴԵՆԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՄԱԿՐՈՆԻՆ

    2023-07-24 08:20

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:

  • ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԲԱՑՎԻ

    2023-07-22 08:28

    Երեկ սոցցանցերում տարածվեցին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի լուսանկարները. թերսնման պատճառով հղի կնոջ ինքնազգացողությունը վատացել է մարդկանցով լեփ-լեցուն ավտոբուսում: Նրան իջեցրել են և սկսել օգնություն ցուցաբերել, մինչև որ հասել է շտապօգնությունը: Փոխաջակցություն, կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր մյուսներից ավելի են տուժում շրջափակումից ու աղետալի իրավիճակից, պատրաստակամություն՝ անշահախնդիր կիսելու ծայրահեղ կարիքավորների հետ այն ամենը, ինչ դեռ կա. բարձրագույն մարդասիրության և մարդկայնության օրինակները ողջ աշխարհից կտրված և ծանրագույն փորձությունների միջով անցնող Արցախում լիառատ են, մինչ աճում է աշխարհի և, ցավոք, Հայաստանի բնակչության բավական զգալի մասի անտարբերությունն ու ցինիզմը…

  • ՀԺՄ․ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ, ՁԵԶԱՆԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

    2023-07-21 19:59

    Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը Շուշիում կազմակերպել է միջազգային մեդիա ֆորում՝ «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ֆիզուլիի օդանավակայան են ժամանել 50 երկրներից ավելի քան 250 մասնակիցներ՝ 120 լրատվամիջոցների, մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց ժամանման լուսանկարները լայնորեն տարածում են ադրբեջանական քարոզչամիջոցները։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՊԱՀԱՆՋԵԼ ՆՈՐ ԵՌԱԿՈՂՄ՝ ԱՐՑԱԽ-ՌԴ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

    2023-07-21 16:04

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

  • ԱՐՑԱԽ. ՆԻԿՈԼԻ «ԱԼՄԱԹԻ-ԱԼՄԱԹԻՆ» ԲԱՔՎՈՒՄ ԵՐԳԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ

    2023-07-21 09:59

    Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»: Իր հերթին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ասել էր, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Այլ մանրամասներ չեն հայտնվում։ Սրանցից որն է առավել հեռու ճշմարտությունից։

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ Է ԳՆՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ԵՎ ԴԵՄԱՐՇ ԱՆՈՒՄ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

    2023-07-21 08:45

    Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար պաշարներից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐԴՅՈՔ ԿԼԱԱՐԸ ԿԱՌԱՋԱՐԿԵՐ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԳԵՏՏՈՅՈՒՄ ՀԱԼԱԾՎՈՂ ՀՐԵԱՆԵՐԻՆ «ԻՆՏԵԳՐՎԵԼ» ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

    2023-07-20 15:24

    «Լաչինը փակ է, թող Աղդամից օգտվեն» ոճի մեկնաբանությունները, որ այսօր հնչել են ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերից իրենց ցինիզմով կարող են համեմատվել միայն մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ գլխատված թագուհի Մարիա Անտուանետտայի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության հետ։ Այս գրառումն արված է ՀՀԿ կալանավորված փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում.