ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ՝ ԲԱՔՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

2023-06-20 10:05

Օրերս Ռուսաստանում, որին հայ արևմտամետները էքստազի մեջ արդեն հասցրել էին ոչ միայն «մեկուսացնել», այլև «ջախջախել» Ուկրաինական ճակատում և բարեհաջող «թաղել», տեղի ունեցավ Պետերբուրգի հերթական միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցեցին հազարավոր հյուրեր ավելի քան 130 երկրներից: Պատվիրակություն կար նաև Հայաստանից, մասնավորապես՝ հեռուստաէկրաններին կարելի էր տեսնել երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի լուրջ դեմքերը։ Պետք է ենթադրել, որ հենց նրանք են Հայաստանի կառավարությունում համարվում համաշխարհային տնտեսական խնդիրների ամենագլխավոր գիտակները։ Ճիշտ է, նախագահը հետո շտապեց Գերմանիա, ըստ երևույթին՝ արդարանալու, որպեսզի չկասկածվի խիստ ռուսամետ տրամադրությունների մեջ։

  • Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ «ՀԵՌԱՑԵԼ» ԷՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՑ, ԱՅԺՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

    2023-06-20 10:00

    Թուրքիայում նախընտրական պայքարի ընթացքում այդ երկրի իշխանությունները մի փոքր «մոռացել» էին Հարավային Կովկասի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, դրանք ընտրական գործընթացի առանցքային սյուժեները չէին. պայքարը ծավալվում էր այլ թեմաների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով ՝ այժմ վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է լրացնել բացթողումը և կովկասյան ուղղությունը վերադարձնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ:

  • ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԼՂ-ԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ

    2023-06-19 19:10

    Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության՝ ավելի քան 170 պատգամավորներ, սենատորներ և տարածքային մարմինների ընտրված ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քսավյե Բերտրան, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Օլիվյե Մարլեն, «Հանրապետականներ» կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Սիոտին և այլք հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչով։ Կոչը հրապարակվել է ֆրանսիական «Լա Ֆիգարո»-ում, «Արմենպրես»-ը հայերեն թարգմանությունը ներկայացնում է ստորև.

  • Իսմայիլ ԱԼԻԽԱՆ․ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԸ

    2023-06-19 18:42

    Զգուշացնելով Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին, Կովկասի հարցերով փորձագետն ասել է. «Միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան Իրան երթուդարձի համար»։

  • Աբբաս ՋՈՒՄԱ․ Ի՞ՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋԱՆՑՔԸ

    2023-06-17 14:37

    Էրդողանի մեղադրանքներն Իրանին, թե նա խոչընդոտում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, չեն հանում Անկարայից և Բաքվից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ «ՇՆՈՐՀԻՎ» ԱՐՑԱԽԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՎԱԾ Է

    2023-06-17 14:09

    Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՀ արգործնախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցի ընթացքում հնչեցված մտքերին:

  • ԵՐԵՎԱՆԸ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Է

    2023-06-16 17:36

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել ավելի քան 15 երկրներից։ Անցած տարի նույնպես Հայաստանը ՊՄՏՀ-ում ներկայացնում էր հանրապետության նախագահը: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է այս չորեքշաբթի և կշարունակվի մինչև հունիսի 17-ը:

  • Արցախի ԱԳՆ․ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ

    2023-06-16 15:49

    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության առնչությամբ:

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՈՒՄ, ԵՐԱՍԽՈՒՄ ԵՎ ՀԱՔԱՐԻԻ ԿԱՄՐՋԻ ՄՈՏ. ՍԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

    2023-06-16 12:50

    Հրաձգություն Տեղում, Երասխում և Հաքարիի կամրջի մոտ. սա է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հունիսի 16-ին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

  • Մորթեզա Աբեդին Վարամին․ ԻՐԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿԱՊԱՆՈՒՄ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՌԴ ՈՐՈՇՈՒՄԸ

    2023-06-16 10:01

    Իրանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու քայլերի իրականացման հարցում, եթե կողմերը դիմեն օգնության համար։ Իրանում հույս ունեն, որ Սյունիքի մարզում ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության բացումը կնպաստի կայունությանն ու անվտանգությանը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսությունների կարևորության, տարածաշրջանում տիրող իրավիճակի և «Պարսից ծոց-Սև ծով» առևտրային երթուղու հեռանկարների մասին պատմել է Sputnik Արմենիային։