ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՔԻՍԻՆՋԵՐԸ ԱՄՆ-Ն ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆՎԱՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

2023-05-18 11:03

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հենրի Քիսինջերը The Economist պարբերականի հարցազրույցում ԱՄՆ-ն և Չինաստանն անվանել է աշխարհի և մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը, քանի որ նրանք վարում են միմյանց դեմ հակամարտության քաղաքականություն։

  • Գարիկ ՔԵՌՅԱՆ. ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՀ-Ի ԿԵՑՎԱԾՔԸ ԽԵԼԱՄԻՏ ՉԷ

    2023-05-18 08:47

    Տրամաբանական էր, որ Ռուսաստան-Արևմուտք խորը հակամարտության ֆոնին Հայաստանի կողմից Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ բանակցություններին մասնակցելը բերելու էր ռազմավարական դաշնակցի դժգոհությունը։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

  • «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ ԹԶԵՆՈՒ ՏԵՐԵՎ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԱՄԱՐ

    2023-05-17 19:16

    Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահի հնչեցրած հայտարարությունները ուժգին արձագանք ստացան հայ հասարակայնության ողջախոհ զանգվածի կողմից: Կրկին հաստատվեց բազմիցս ապացուցված այն փաստը, որ անհասկանալի ծագում ունեցող ու վախվորած հայացքը փախցնող արարածը, որը լկտիություն ու ինքնավստահություն է ձեռք բերում միայն բազմաթիվ թիկնապահների օղակի մեջ, ներկայացնում է ոչ թե Հայաստանի, այլ թուրքական երկու պետությունների շահերը։ Եվ որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ չունի բրյուսելյան, ինչպես նաև միջազգային մյուս բոլոր բարձր հարթակներում։

  • ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ ՄԻՇԵԼԻՆ

    2023-05-17 10:08

    ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1992թ–ի հուլիսի 8-ի որոշումն ունի նույն իրավական ուժը, ինչ 1990թ–ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համեմատություն արեց 1992թ–ի ԳԽ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով ԳԽ հիշյալ որոշման վերաբերյալ բրյուսելյան հանդիպումից հետո հնչած տեսակետները։

  • ԽՈՍՏԱՆԱԼ՝ ՉԻ՞ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼ

    2023-05-17 08:30

    2021 թվականի ամռանը հայ հասարակայնության արևմտամետ հատվածը հրճվանքի մեջ էր։ Բանն այն է, որ Եվրամիությունը Հայաստանին խոստացել էր աննախադեպ ծավալի ֆինանսական աջակցություն։ Այո, այդ գումարի առյուծի բաժինը նախատեսվում էր հատկացնել վարկի տեսքով, ինչը հաշվի առնելով՝ ստացվում է, որ դա բոլորովին էլ աջակցություն չէ։ Տոկոսով պարտքը դժվար թե կարելի է համարել օգնություն։ Բայց ինչևէ, շատերը մեծագույն խանդավառությամբ ընդունեցին ԵՄ-ի կողմից պարտքով ասենք, թե անհատույց խոստացված փողերի բուն փաստը։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՆՈՐՄԱԼ ՌԴ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՄԱՐԵԼ, ԲԱՅՑ ՌԴ-ԻՑ ԱԿՆԿԱԼԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

    2023-05-16 18:25

    ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքանո՞վ է նորմալ Արևմուտքի ու Ալիևի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԵՄ-ՈՒՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ

    2023-05-16 09:15

    Անցյալ տարի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը, դիմելով Հայաստանի ղեկավարությանը, ասում էր, որ Մոսկվան, որպես միջնորդ, պատրաստ է պայքարել Հայաստանին հարմար տարբերակի համար և ուղիղ ակնարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԻՑ

    2023-05-16 09:10

    Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ, ըստ որի, նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

  • Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄ ՊԵՏՔ Է ՀԵՐՔԻ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ

    2023-05-15 15:34

    Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»։ Նաև, նա նշեց, որ «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՄԻԱՅՆ ԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ

    2023-05-15 10:29

    Միայն թուղթ ստորագրելով խաղաղություն չի լինում։ Դրա ապացույցը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի կետերի խախտումն է Ադրբեջանի կողմից, որն իրեն այժմ ավելի ագրեսիվ է պահում։ Իհարկե լավ կլիներ, որ պայմանագիր ստորագրվեր և խաղաղության գայինք մեր հարևանների հետ, բայց ոչ այսպիսի պայմաններով, երբ զիջվում է Արցախն ու լեգիտիմացվում Հայոց ցեղասպանության հաջորդ էջը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը` հակադարձելով ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին։