ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Սուրեն ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

2024-05-23 13:31

Հայաստանի իշխանության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խնդիր կա, և դա ակնհայտ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՄԵԶ ՀԵՏ ՎԱՐՎՈՒՄ ԵՆ ԳԱՂՈՒԹԻ ՊԵՍ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՔՈՀԵՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-23 10:53

    Alpha News-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը դիվանագիտական կոպիտ սխալ է անվանել Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փոխղեկավարի հանդիպումը։  

  • Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԿՀՎ ՓՈԽՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ

    2024-05-23 09:09

    Ուղղաթիռի աղետի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԻԻՀ ԱԳ նախարարի, ուղղաթիռում գտնվող մյուս բոլոր անձանց ողբերգական մահվան լուրը ստանալուց հետո մեր փորձագիտական հանրության ներկայացուցիչները դիմեցին իշխանություններին՝ տեղի ունեցածի առիթով Հայաստանում մեկօրյա սուգ հայտարարելու կոչով: Քանզի խոսքը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ամենամեծ բարեկամ, ամենաջերմ հարևան և բնական դաշնակից երկրի մասին է, որը տվյալ պահին, նույնիսկ առանց համապատասխան պայմանագրային հենքի, փաստացի Հայաստանի անվտանգության երաշխավորն է, առնվազն Սյունիքի մարզում։

  • Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 24 ԴԻՐՔ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

    2024-05-22 08:45

    Տավուշում սահմանազատման արդյունքում 24 դիրք է հանձնվում Ադրբեջանին։ Այս մասին այսօր Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

  • ԲԱՔՎԻ «ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՓԱՆՎՈՒՄ Է

    2024-05-22 08:38

    ԱՄՆ-ում քննիչները երրորդ մեղադրանքն են առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի գործով՝ մեղադրելով նրան Ադրբեջանի կողմից վերահսկվող էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայում գործող բանկից խոշոր կաշառք ստանալու մեջ: Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, 67-ամյա Իրադա Ախունդովան Հյուսթոնի ֆեդերալ դատարանում իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ գործել է որպես Ադրբեջանի գործակալ: Մասնավորապես, նա օժանդակել է կոնգրեսականի կնոջը՝ Իմելդա Կուելյարին 60 հազար դոլար վճարելուն. Վերջինիս նույնպես մեղադրանք է ներկայացվել։

  • ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՈՐ ԹԵՀՐԱՆԸ ՌԱՅԻՍԻԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ԿՄԵՂԱԴՐԻ ԱՄՆ-ԻՆ

    2024-05-21 10:37

    Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմանը ներգրավվածություն ունենալու մեջ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

  • Ո՞Վ Է «ՍԽԱԼ» ՀՈՂԵՐ ՏՎԵԼ ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԻՆ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԳԵՏԸ ՎԵՃԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ Է ՆՇՈՒՄ

    2024-05-21 10:13

    Բացառված է, որ ՀՀ–ում որևէ համայնքապետ կարողանա իր վարչական տարածքներից դուրս հողհատկացում իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` անդրադառնալով Կիրանցում ստեղծված խնդրին։

  • ԲԱՔՈՒՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ ԵՆ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՆԹՅՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՑԱՆՑՆ ԻՐԱՆՈՒՄ

    2024-05-21 09:23

    Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացված խումբը։ Սակայն առավել ուշագրավ զարգացումներ են տեղեկատվական տիրույթում, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

  • Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

    2024-05-21 08:30

    «Եթե Ռաիսիի ուղղաթիռի աղետը ահաբեկչություն է, ապա նպատակն այն է, որ ուժգին հրդեհ, մեծ պատերազմ հրահրվի եվրասիական ողջ տարածքում»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

  • Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԻՐԱՆԸ ՆԵՐՍԻՑ ՑՆՑԵԼ ԴԺՎԱՐ Է։ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՐՏԱՔԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    2024-05-20 10:15

    Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը ներքաղաքական լուրջ ցնցումների չի հանգեցնի։