Իրանը սպառնացել է ԱԷՄԳ–ին ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի
Իրանի խորհրդարանը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված պաշտոնական դիմումում, հայտարարել է, որ Թեհրանը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի, եթե կազմակերպության ղեկավարությունը շարունակի հակաիրանական քաղաքականություն վարել։