Սերգեյ Խաչատրյանը «Արցախ» նվագախմբին դեռ չի լսել. Հախնազարյանը` առաջիկա համերգի մասին
«Արցախ» կամերային նվագախումբն աննախադեպ համերգ կտա, որին կմասնակցի միջազգային ճանաչում ունեցող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս մասին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։