Ալավերդյան․ Իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթվածներին ցեղասպանությունը վերապրողի կարգավիճակ շնորհեն
ՀՀ իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթվածներին ցեղասպանությունը վերապրածի կարգավիճակ շնորհեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ։