Ընդդիմադիր․ Ջահերով երթի քննադատությունը կարող է լինել Բաքվի և Անկարայի ճնշման հետևանք
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը։ Մասնակցելով դրան՝ դուք, ըստ էության, հնարավորություն կստանաք ասելու, որ համաձայն չեք Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, որը ներկայում վարում են Հայաստանի ներկա իշխանությունները։