Վրաստանի փոխվարչապետ է դարձել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակել է երրորդ փոխվարչապետի պաշտոնում, հայտնում է կառավարության վարչակազմը։ Հրամանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 20-ին, որից հետո Գոմելաուրին դարձել է երրորդ փոխվարչապետը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, իսկ մյուս փոխվարչապետը պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին է, հայտնում է SOVA-ն։