Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել
Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն: