ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՁԱԽՈՂՈՒՄ
Կրկին անդրադառնանք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին: Ալիևի դիրքորոշումը հերթական անգամ հիմար վիճակի մեջ դրեց Փաշինյանին։ Վերջինս ամեն կերպ գովազդում էր խաղաղության պայմանագիրը, այնքան էր հպարտանում հնարավոր ստորագրմամբ, որ Երևանը հետ կանգնեց պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ իր դիրքորոշումից՝ միջազգային դատական ատյաններից հայցերի փոխադարձ հետկանչի և սահմանին երրորդ ուժերի բացակայության վերաբերյալ։