Քաղաքականություն

ՍԻՄՈՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ԻՆՉ ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՑ ԱՆԵԼ ՀՀ ԱԺ-Ն. ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎԻ

2024-01-20 09:28
622

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը արդեն թվով երրորդ փաստաթուղթն է Արցախի և Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, որ ընդունում է ֆրանսիական պառլամենտի վերին պալատը 44-օրյա պատերազմից երեք տարուց քիչ ավելի ժամանակահատվածում։ Այո, ինչպեսև նախորդ բանաձևերը, այն կրում է խորհրդատվական բնույթ և ավելի շուտ բարոյական նշանակություն ունի։ Այո, այդ երկրի գործադիր իշխանությունը դժվար թե դիմի Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման։ Միաժամանակ արժե ընդգծել, որ փաստաթղթի գործնականում բոլոր դրույթները այս կամ այն ձևով բազմիցս հնչել են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ արդեն նախկին արտգործնախարար Կատրին Կոլոնի ելույթներում։