«Փաստ». ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆՄԱՆ ԱՄՈԹԱԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին հանգիստ չէ նաև պետական համակարգում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի մեծագույն ջանքերին, որ պետական համակարգը ներսից ճաքեր չտա, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս փուլում ոչ մի վերահսկողական մեխանիզմ չի աշխատում։