Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ
Հայաստանը քայլ առ քայլ խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը։