Քաղաքականություն

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-10-20 09:45
505

Ցինիկ խոստումների տակ, ժողովրդավարության բաստիոնի քողի ներքո Հայաստանն այսօր բռնապետության և քաղբանտարկյալների հանգրվան է։ Այս պահին ակնհայտ շինծու մեղադրանքներով, քաղաքականապես մոտիվացված և ֆաբրիկացված քրեական գործերով մոտ երեսուն անձ կալանքի տակ է։  

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԴԵՍՊԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-10-20 09:36
    527

    ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը որակում է իբրև Հայաստանում Թուրքիայի և Արևմուտքի դեսպանի ելույթ: 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը մանրամասնեց. «Նա գնաց-զեկուցեց կատարված աշխատանքի մասին: Եթե նա լիներ ՀՀ ներկայացուցիչը, կասեր՝ սիրելի՛ քաղաքակիրթ Եվրոպա, ձեր աչքի առջև կատարվեց էթնիկ զտում, դուք արեցիք մի քանի գեղեցիկ հայտարարություններ՝ մենք շնորհակալ ենք, իսկ բացի հայտարարություններից՝ ի՞նչ եք անելու՝ սանկցիաներ լինելո՞ւ են, դուք ճանաչելո՞ւ եք, որ եղել է էթնիկ զտում՝ ինչպես Կոսովոյում, ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ հայերին անվտանգության երաշխիքներ տրվեն, և նրանք կարողանան վերադառնալ այնտեղ»:  

  • ԻՆՉՈ՞Ւ 2020Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՇՈՒՇԻՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

    2023-10-20 08:33
    590

    Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան կասեցնելու և Շուշին ու Հադրութը հայկական ԶՈՒ վերահսկողության ներքո պահելու ՌԴ նախագահի փորձից լրացած երրորդ տարին ՀՀ քաղաքացիները կդիմավորեն ռուսատյաց հիստերիայի գագաթնակետին։

  • «РЫБАК РЫБАКА ВИДИТ ИЗДАЛЕКА». ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ

    2023-10-19 08:33
    444

    Դատելով վերջին շրջանում Արևմուտքից եկող ազդակներից՝ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ծայրահեղ հակառուսական ելույթը Եվրախորհրդարանում, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները սաբոտաժի ուղղված մի շարք ներքաղաքական քայլեր, չեն համոզում Արևմուտքին՝ «Արևմտյան բանակցային հարթակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու» Փաշինյանի ձգտումների անկեղծության մեջ։

  • Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ․ ԻՐՈՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է, ԲԱՅՑ ՎԱՏԹԱՐ ՍՑԵՆԱՐՈՎ

    2023-10-19 08:26
    451

    Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում Արցախի բռնի հայաթափման հետևանքով, իրոք աննախադեպ է, կարծում է արդարադատության նախկին նախարարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը` արձագանքելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի` բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում ցուցաբերված աջակցությանը հնչած գնահատականներին։

  • ՀԱՐՑԸ ՇԵՇՏԱԿԻ Է ԴՐՎԱԾ

    2023-10-19 08:08
    618

    Խորհրդային դարաշրջանի ամենահին հրեական անեկդոտը հայերի մասին։ Մահամերձ Մոյշան շշնջում է մահվան մահճի շուրջ հավաքված հարազատներին. «Հոգ տարեք հայերի մասին»։ Հարազատները տարակուսած հայացքներ են փոխանակում, իսկ ծեր հրեան վերջին ուժերի լարումով շշնջում է. «Հոգ տարեք հայերի մասին։ Երբ նրանց վերջը տան՝ կանցնեն մեզ»։ Ստացվեց ինչպես անեկդոտում. նրանց, ովքեր կապ չեն տեսնում սեպտեմբերի 19-ին Արցախի հայերի ցեղասպանության և հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման միջև, խորհուրդ եմ տալիս դադարեցնել ընթերցանությունը և մուլտիկներ միացնել: Ինչպես հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանը, իշխող ռեժիմն ուզում էր հանձնել Արցախը, որպեսզի հանգիստ ապրի, իսկ ստացվեց այնպես, որ այժմ աշխարհում ոչ ոք այլևս հանգիստ չի ապրի…

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵԼ Է ՀՀ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՎԵԿՏՈՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՒՐՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-10-18 11:42
    432

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՈՉ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ՈՉ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԹԵԶԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊՐՈԵԿՏ Է, ՈՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԱՂՈՒԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

    2023-10-18 10:02
    587

    Արևմուտքը Հայաստանի որնչացմանը նպաստող շատ քարոզչական թեզեր է հորինել։ Այդ թեզերից մեկն է. «Ոչ Արևմուտք, ոչ Ռուսաստան։ Պետք է լինել հայամետ և հայակենտրոն»։

  • ՎՍՏԱՀ ԹԱՎՇԵ ՔԱՅԼՔՈՎ ՈՏՔԸ ԴՆԵԼՈՎ ՀԻՆ ՓՈՑԽԻՆ

    2023-10-18 08:34
    786

    Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար: Մոսկվան էլ, իր հերթին, առաջարկում է միջնորդական ծառայություններ։ Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Բիշքեկում ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի վերջում։ Ո՞ւմ միջնորդությունը կընտրի «սիրո և համերաշխության թավշե ոչ բռնի հեղափոխության» վարող Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման օրոք Հայաստանն ու Արցախը լիառատորեն ստացան և՛ բռնություն, և՛ թշնամանք, և՛ պառակտում: Եվ բնավ փաստ չէ, թե ամեն ինչ ավարտված է: Ամենևի՛ն փաստ չէ: Ուրեմն ո՞ւմ միջնորդությունը կընտրի մեր հեղափոխական հերոսը։ Առաջվա պես ոտքը կդնի նույն փոցխի՞ն:

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ԴԵՄ ԷԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-10-17 18:38
    477

    Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։