Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆԵԿՐՈՆՈՄԻԿԱ
Մենք նեկրոնոմիկայի իրականության մեջ ենք՝ մեռած բարքեր, մեռնող հասարակություն, մեռնող սկզբունքներ, մեռնող արժեքներ և այլն. այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Մենք նեկրոնոմիկայի իրականության մեջ ենք՝ մեռած բարքեր, մեռնող հասարակություն, մեռնող սկզբունքներ, մեռնող արժեքներ և այլն. այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբույան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում «…ՄԵՆՔ ՄՏՆՈւՄ ԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻ ՇՐՋԱՓՈւԼ, ՈՐՏԵՂ ՊԵՏՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆԱԼՈւ ՄԵՐ ԿԱՄՔԸ ՊԻՏԻ ՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ»: Սա Հայաստանի Հանրապետությանը և նրա յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող պաշտոնական ահազանգ է:
Նիկոլը «Եվրոնյուզին» տված հարցազրույցում մի քանի օր առաջ հայտարարեց, թե Ալիևը Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչն է, գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Վրթանեսյանն ընդգծել է, որ Ալիևը բռնապետ է, որն իշխանությունը փաստացի ժառանգաբար է ստացել։ Ադրբեջանում 2000 թվականից այս կողմ բոլոր ընտրությունները կեղծվել են։
120 հազար մարդ շրջափակման մեջ է արդեն ավելի քան կես տարի։ Զուրկ գազից, էլեկտրականությունից, վառելիքից, դեղորայքից, մանկական սննդից, սննդամթերքից և հիգիենայի միջոցներից.... Եվ ի՞նչ։ Բազմաթիվ կոչեր Բաքվին, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնում։ Այո, հասկանալի է, պատերազմ է ընթանում Ուկրաինայում... Բայց նույնիսկ հաշվի առնելով պատերազմը՝ 120 հազար մարդու ոչնչացման կամ պատմական հայրենիքից նրանց վտարման միջազգային հանրության տված քարտ-բլանշը եզակի իրավիճակ է։
«ՀայաՔվե» նորաբանությունը բառացի նշանակում է «հայության ձայն»: Դա, ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը և Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաքի, այսինքն՝ վերջիններիս ազատ կամարտահայտության միջոցով: Զուտ քաղաքացիական նախաձեռնությամբ մարմնավորվող սույն իրավակարգավորումը մեզանում կիրառվում է առաջին անգամ: Թերևս՝ դրանով կարելի է բացատրել «ՀայաՔվե»-ի նկատմամբ ինչպես իշխանական, այնպես էլ հանրային որոշակի շրջանակներում առկա անհամարժեք վերաբերմունքը:
Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների թեման, որը համառորեն առաջ է մղում Փաշինյանի ռեժիմը՝ ամեն կերպ նիջրպետվելով Արցախի ճակատագրին որևէ մասնակցությունից, հուլիսի 31-ին հանկարծ կոնկրետ ուրվագծեր ստացավ։ Տիգրան Պետրոսյանը, որը վերջին ամիսներին բավական ակտիվորեն ներկայանում է «դեսիժն մեյքերի» (որոշումներ կայացնողի) դերում, անսպասելիորեն հայտարարեց օգոստոսի 1-ին Արևմուտքի միջնորդությամբ Բրատիսլավայում նախատեսված հանդիպման ձախողման մասին, որից ադրբեջանցիներն առանց որևէ բացատրության հրաժարվել են։
Կեղծ խաղաղությամբ քողարկված այս դավադրությունը վաղուց ծառացել է Նիկոլի տխրահռչակ կառավարության առջև: Տարածաշրջանային խայծը կուլ տված կապիտուլյանտը, շարունակում է անհույս թփրտալ` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան: Լիահույս չեմ, որ կառավարիչների խմբակում բոլորն են հասկանում պահի լրջությունն ու պետականության կորստի իրական վտանգը: Սակայն չհասկանալը, նրանց չի ազատելու անձնական պատասխանատվությունից:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխավորում։ Ի՞նչ է, նրանք ՆԱՏՕ-ի զորքե՞ր կուղարկեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այս մասին Նովոստի Արմենիի - News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.