Քաղաքականություն

«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ»՝ ՄԱՀԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ։ ՔՐ.ՕՐ.-Ն ԷԼ՝ ՕԳՆԱԿԱՆ

2023-07-13 08:52
398

Իշխող խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ են մտցրել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով մտադիր են խորհրդարանական քննիչ հանձնաժողով ներկայանալ պարտադրել բոլոր նրանց, ում հրավիրում է ԱԺ քննիչ հանձնաժողովը «ցուցմունքներ տալու» համար։

  • «Հրապարակ». «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԵԱՏԻՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐևԱՆՈՒՄ. ԱՆԳԼԻԱՑԻ ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ

    2023-07-12 12:59
    357

    «Հրապարակ» թերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է կրեատիվ քարոզարշավ իրականացնել Երևանում: Իհարկե, Մանե Թանդիլյանը վաղուց է այդ գործն անում, սակայն ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում որոշել են բում անել: Քարոզարշավի իդեոլոգներն ասում են, որ անգլիացի քաղտեխնոլոգներ են ժամանելու, և չի բացառվում, որ քարոզարշավին անձամբ Ռուբեն Վարդանյանը մասնակցի, ում անվան հետ, հիշեցնենք, կապում են այս կուսակցությունը։

  • ՀԱՆՁՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

    2023-07-12 11:12
    606

    ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն օրերս հայտարարեց, թե ԱՄՆ-ը առաջվա պես հույս ունի, որ համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է և սպասում է բանակցությունների շարունակությանը։ Դե, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում նշեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման։ Հայտարարեց շատ հոռետեսաբար, և կարծում ենք, տվյալ հարցում արժե նրան հավատալ։ Առավելևս, որ Սպիտակ տան ներկայացուցչի ձևական լավատեսական հայտարարությունը նույնպես ավելի շուտ նման է նույնպիսի հոռետեսության դիվանագիտական շրջանակման։

  • ՉՈՒՐԱՆԱԼՈՎ ԱՐԱՐԱՏԸ, ԴԵԴՈՅԻՆ ՈՒ ԲԱԲՈՅԻՆ…

    2023-07-12 09:37
    886

    2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը Արցախն արգելափակած ադրբեջանցի «բնապահպանների» հատուկ գործողությունը, երբ ադրբեջանական կողմը գործարկեց անցակետը Լաչին-Ստեփանակերտ հատվածում, հաջողությունից ոգևորված որոշել են կրկնել, բայց արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ։ Օրերս Ադրբեջանի 24 կազմակերպություններ բաց նամակով դիմել են «Արևմտյան Ադրբեջանում» Ալիևի փոխանորդին, որը համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, որով պահանջել են փակել հանքավայրերն ու հանքարդյունաբերական ձեռնարկությունները: Լաչինի 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի արգելափակումը սկսվել էր Կաշենի հանքը փակելու պահանջով։

  • ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՂԵՏԻ ԹԻՎ ՄԵԿ ՄԵՂԱՎՈՐՆ ՈՒ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է․ Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

    2023-07-11 19:32
    451

    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանում դատական իշխանության շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ գրել է․

  • ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՄԵՄՎՈՒՄ Է ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿԱԿԱՆ «ԿԾՈՒ ՊՂՊԵՂՈՎ». ԴԱՏԱՎՈՐՆ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆ ՈՒ ՍԱՆԻԿՆ Է. Փաստաբան

    2023-07-11 16:09
    381

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից. բողոքի քննությունը կանցկացվի գրավոր։

  • «Հրապարակ». ՈՎՔԵՐ ԵՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

    2023-07-11 12:27
    440

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցը 2 օր առաջ նորից սկսել են ակտիվ քննարկել ՔՊ խմբակցությունում:

  • ՀԱՎԵՐԺ ԱՆՄԵՂԸ

    2023-07-11 09:12
    397

    Մեկ օր։ Ճիշտ այդքան ժամանակով Բաքուն թույլ տվեց Հայաստանից գազի մատակարարումն Արցախ։ Իսկ հետո նորից փակեց կափույրը։ Այդպիսի խաղ՝ մուկն ու կատու։ Ասել է թե՝ ինչ ուզում եմ, անում եմ, ընտելացեք։ Իսկ այդ ժամանակ Երևանում իշխանության քարոզիչները բոլորին վախեցնում են նոր պատերազմով և կոչ անում չսադրել Ադրբեջանին։ Կարելի է կարծել, թե անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան սաստիկ սադրել էինք։

  • ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ. ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԱՀԸ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

    2023-07-10 18:21
    609

    Արցախի շրջափակման 208-րդ օրը սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել. Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում մահացել են մանկահասակ երկու երեխաներ՝ 3 և 6 տարեկան: Դատախազությունը հաղորդել է նրանց մոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) և 176-րդ հոդվածի 1-ին մասով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը):

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳՎԵԼ ԵՆ

    2023-07-10 11:57
    810

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներում: Իշխանականները խիստ մտահոգվել են այն հանգամանքով, որ նախագահ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի առաջարկը: