Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՄԵՆՔ՝ ՈՐՊԵՍ ԷԹՆԻԿ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։
Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։
Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ)) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում։ Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև.
Այս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը պետ է լինի մեր ղեկավարը՝ նախագահը և գլխավոր ղեկավարը և ուղիղ խոսի ժողովրդի հետ՝ որպես առաջին դեմք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Հայաստանի հարկահավաքման սխեման կառուցված է թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի կամ նմանատիպ այլ նվաճողների սխեմայով: Ասածս ոչ սառկազմ է, ոչ էլ չափազանցություն: Թաթար-մոնղոլական կամ օսմանյան հարկահավաքությունը կառուցված էր այսպես՝ «դու ինձ պարտական ես ամիսը/տարին էսքան գումար, ամեն ամիս/տարի հարկահավաքները կգան, կտաս ու քո հետ խնդիր չի լինի»:
Օնիկ Գասպարյանը 2021 թվականի ապրիլին նամակով դիմեց նախորդ գումարման խորհրդարանի ղեկավարությանը և խմբակցություններին՝ ճշմարտության որոնումներով: Դա տեղի ունեցավ 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով 40 գեներալների հայտարարությունից հետո։ Գլխավոր շտաբի նախկին պետին Փաշինյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրեցին ստախոսության մեջ, իբր՝ գեներալը, հակառակ իր պնդման, պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ չի առաջարկել դադարեցնել մարտական գործողությունները և անցնել խնդրի դիվանագիտական լուծման՝ մարդկային մեծ կորուստներից և զինտեխնիկայի ջախջախումից խուսափելու համար։ Մինչև փետրվարի 25-ը Գասպարյանը խոսում էր ԱԽ նիստում իր ելույթի մասին, և ոչ ոք դա չէր հերքում, իսկ 40 գեներալների հայտարարությունից հետո ռեժիմը հրապարակեց ԱԽ այդ նիստի տեսագրությունը, որտեղ Գասպարյանի ելույթը բացակայում էր:
Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։ Այս մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Երկու լուր. մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր: Մեծ լուրն այն է, որ ի սկզբանե հուլիսի 21-ին նախատեսված Ալիև-Միշել-Փաշինյան հերթական հանդիպումը տեղի կունենա ավելի շուտ՝ հուլիսի 15-ին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը, որը ղեկավարում է Փաշինյանի դրածո և հավատարիմ կամակահար Աննա Վարդապետյանը, միջազգային հետախուզում է նախաձեռնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ: Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննության վերջնաժամկետը չխախտելու նկատառումով՝ մեղադրյալի գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով: Իսկ մեղադրվում է Սարգսյանը զինծառայողներին բնակարաններ հատկացնելիս թույլ տված խախտումների մեջ։
Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բաց տեքստով ասել է այն, թե ինչ է թուրք-ադրբեջանական կողմը ակնկալում Ռուսաստանից Արցախում. «Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը Ղարաբաղում մնալու է մինչև 2025 թվականը և 2025 թվականին լքելու է այն։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու պայմանավորվածությանը։ Այս հարցին ուշադրությամբ հետևում է նաև իմ եղբայր Իլհամ Ալիևը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Մեդիամաքսի հարցազրույցը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետազոտող պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Դմիտրի Տրենինի հետ: Դմիտրի Տրենինը 2008-2022 թվականներին եղել է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրենը: