Քաղաքականություն

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

2022-10-14 19:07
879

Դավաճանություն շարունակվում է… Քչերին է հայտնի, որ 2020թ. հոկտեմբերին (44-օրյա ագրեսիայի ամենաթեժ պահին) մեր հայրենակից Սամվել Մարտոյանն առաջարկել է Արցախին օգնության ուղարկել 8 հազար զինվորականների։ Այդ առաջարկը Հայաստանի իշխանությունները միանգամից մերժել են, ընդ որում խորհրդարանն անհապաղ վավերացրել է մի կոնվենցիա, ըստ որի՝ ցանկացած ոք, ով Հայաստան կժամանի մարտական գործողություններին մասնակցելու համար, համարվելու է վարձկան։

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԴԵՄ ՉԵՆՔ, ՈՐ ՀՀ-Ն-ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՆ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-14 14:39
    664

    Մենք արդեն 3-4 օր է Երևանում ենք, Արցախինախագահի գլխավորած պատվիրակությունը տարբեր հանդիպումներ է ունենում, այդ թվում Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:  

  • ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿՇՏԱՄԲԱՆՔՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՆ

    2022-10-14 06:51
    817

    Մոսկվան բազմիցս հասկացրել է, որ անիմաստ և նույնիսկ վնասակար է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գլխավոր մոդերատոր դառնալու Արևմուտքի փորձերը՝ այդ գործառույթի խլումով Ռուսաստանից։ Սակայն, փաստացի, վերջին ժամանակներս Երևանի և Բաքվի միջև շփումները տեղի են ունենում հենց Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդական ջանքերի հարթությունում: Այլ հարց է, որ դժվար է արձանագրել, թե կան արդյոք այստեղ դրական շարժեր Հայաստանի և Արցախի համար։ Թե՞ ամեն ինչ հանգում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը հասնելու Արևմուտքի ձգտմանը, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և տարածաշրջանից նրա դուրսմղման քաղաքականությունը շարունակելու համար:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ԼԾՎԵԼ Է «АРАРАТ-КРУТОЙ» ՀԻՄԱՐ ԹԵԶԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆԸ

    2022-10-13 18:01
    679

    Լավրով-Միրզոյան երեկվա հանդիպումից հետո նիկոլական քարոզչամեքենան լծվել է «Арарат-крутой» հիմար թեզի առաջխաղացմանը։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊՐԱՀԱՅԻ ԱՇՈՒՆԸ ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՊԱՐՏՎՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

    2022-10-13 10:51
    805

    Հայաստանի վարչապետի աշնանային այցը Պրահա և Եվրոպական Միության ոչ պաշտնական գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող 44 երկրների Եվրոպայի քաղաքական համայնքի ժողովին մասնակցությունը վերադարձրեց ինձ դեպի 1994 թվական՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորած պատվիրակության այցը Բիշքեկ, ուր և 1994 թվականին ձեռք բերվեց հրադադարի մասին պատմական պայմանավորվածությունը՝ ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ, որը հետո վավերացրեցին նաև պաշտպանության նախարարներն առանձին փաստաթղթով։

  • ՑՈՐԻ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ...ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 2-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

    2022-10-13 10:48
    799

    Այսօր լրացավ Ցորի Դ-20 դիվիզիոնի 19 հերոս տղաների նահատակման 2-րդ տարելիցը։ 1.      Հայկ Սարգսի Մելիքյան 2.      Գեորգի Արմենի Բալայան 3.      Սամվել Արթուրի Ղազարյան 4.      Արթուր Արմենի Ասրյան 5.      Լևոն Մհերի Գրիգորյան 6.      Դավիթ Լևոնի Ազատյան 7.      Արտյոմ Արտակի Տեփանյան 8.      Ռուբեն Արսենի Պողոսյան 9.      Նարեկ Արմենի Օհանյան 10.   Արտակ Ջիվանի Միքաելյան 11.   Հայկ Մհերի Պապիկյան 12.   Վահե Արթուրի Պապյան 13.   Հայկ Հովհաննեսի Անտոնյան 14.   Սամվել Ստեփանի Պողոսյան 15.   Նվեր Էդուարդի Ավանեսյան 16.   Վահե Սարգսի Ավագյան 17.   Վաչագան Գարիկի Հարությունյան 18.   Կարեն Բորիսի Դանիելյան 19.   Նաիրի Գրիգորի Բաղդասարյան

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԲՈԼՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՑ, ԿԼԻՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ, ԹԵ ՓՈՂՈՑՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-12 15:13
    716

    «Հայաստանը գտնվում է պատմականորեն ամենածանր վիճակներից մեկում, երբ մեր պետական շահերը միջազգային օրակարգում ներառված չեն։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում 2018 թվականին իրականացված թավշյա իշխանափոխությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մեր իշխանություններն այսօր արտաքին քաղաքականություն չեն իրականացնում, աշխարհաքաղաքական սուբյեկտներն իրենց նպատակներին հասնում են Հայաստանի հաշվին։ Այս ամենն իրականանում է հայ ժողովրդի լռության ներքո»,- այս մասին այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը’ հավելելով, որ ռազմաքաղաքական իրավիճակը նույնպես շարունակում է մնալ գերլարված, ամեն պահի կա ոտնձգությունների հնարավորություն։  

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՉԻ ՁԳՏՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ՝ ՀԱՎԱՏԱԼՈՎ, ՈՐ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՎԵԼԻԻՆ ԿՀԱՍՆԻ

    2022-10-12 12:41
    562

    Ադրբեջանի ռազմական սադրանքներն ընդհանուր ռազմավարության տարր են՝ ուղղված Արցախը և ողջ Հայաստանը գրավելուն։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

  • ԲԴԽ ԿԱԶՄԸ ԿՐԿԻՆ ՓՈԽՎՈՒՄ Է. Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

    2022-10-12 07:08
    829

    Վերջին օրերին իրավական ոլորտում տեղի ունեցավ համենայնդեպս առաջին հայացքից բավական անսպասելի իրադարձությունների մի ամբողջ շարան։ Վերցնենք, թեկուզ, վայրիվերումները Բարձրագույն դատական խորհրդում։ Ռեկորդային արագությամբ՝ 2 օրում, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, հավանաբար ցանկանալով ավելի երկար ըմբոշխնել Նիկոլ Փաշինյանի դիմանկարն իր գլխավերևում, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրվեց ԲԴԽ դատավոր, իսկ հաջորդ օրը ԲԴԽ անդամների գաղտնի քվեարկությամբ դարձավ դրա նախագահը։

  • ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Ո՞Վ ԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2022-10-11 19:25
    1267

    1997թ. վերջի-1998թ. սկզբի իրավիճակը կարգավորվեց հօգուտ Արցախի… Պրահայում բանակցություններից առաջ Փաշինյանի ընտանեկան թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակումները հիշողության մեջ թարմացրեցին այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Տեր-Պետրոսյանի հոդվածին (1997թ. դեկտեմբերի 1): Այդ հոդվածից հետո ՀՀՇ առաջնորդը հրաժարական տվեց (1998թ. փետրվարի 3)։ Նրա քաղաքական սանիկն արդեն հանձնել է Արցախը, իսկ հոկտեմբերի 5-ին խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում շատերը նշմարեցին նաև ինքնիշխան Հայաստանի տարածքը հանձնելու պատրաստակամություն։