ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ավաղ, պարզվում է, որ 44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն առաջվա պես պատրաստ չէ արդյունավետորեն դիմակայել ագրեսիային։ Հակառակորդի ԱԹՍ-ներն ու հրետանին, ինչպեսև 2020-ի աշնանը, անպատիժ հարվածներ են հասցնում արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքին, իսկ դա նշանակում է, որ երկու տարվա ընթացքում իշխանությունն այդպես էլ չի հոգացել հրետանուն և ԱԹՍ-ներին հակազդող թեկուզ մի քանի կայանք գնելու մասին, չենք խոսում արդեն հակաօդային պաշտպանության ավելի ահեղ միջոցների մասին: Այլապես մենք հաստատ կտեղեկանայինք, օրինակ, հակառակորդի առնվազն մեկ անօդաչու թռչող սարքի ոչնչացման կամ հրթիռի կասեցման մասին։