Քաղաքականություն

ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՐՁՈՐ (ԼԱՉԻՆ) ՔԱՂԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

2022-07-06 16:52
754

1. Ի՞նչ է եղել Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող և ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: Դրա հետևանքով «մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր»: Դրանից ավելի վաղ առաջիկա ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։ Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաև լուսանկարներ և տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։

  • ՆՈՐ ՀԱՆՁՆՄԱՆ ՇԵՄԻՆ

    2022-07-05 19:31
    1020

    Ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Ադրբեջան կատարած իր վերջին այցի արդյունքները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգտագործեց պաշտոնական Բաքվի դրույթներն ու տերմինները և կրկին նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում: Ի պատասխան՝ Փաշինյանը չգտավ ավելի լավ բան, քան հիշեցնել Լավրովին երկու երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հայ-ռուսական համատեղ հայտարարության այն կետը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի դերի մասին։ Փաշինյանը կարծում է, թե Լավրովը տեղյակ չէ՞։

  • ՈՒ ՈՐՆ Է ԹՈՒՐՔ ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ 4-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԾՆՎԱԾ «ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐԸ»

    2022-07-05 11:01
    1062

    Վերնագրի շուրջ զրուցել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը։

  • ԿԱՆԱՅՔ՝ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼԽԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՊԱՀՈՒՆԱԿՈՒՄ

    2022-07-04 22:26
    1124

    «Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ» Փաշինյանն ուզում է Սեդա ՍԱՖԱՐՅԱՆԻՆ տեսնել ՍԴ դատավորի աթոռին՝ այս տարի Արևիկ Պետրոսյանի լիազորությունների լրանալուց հետո։ «Մնում է միայն նրա եղբորը նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ Լուլուին՝ Գլխավոր շտաբի պետ»,- այդ առնչությամբ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ո´Ր ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆՏՐԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2022-07-04 13:49
    1006

    ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՔՊ ԿՈՉՎՈՂ ՉԱՐՈՐԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

    2022-07-02 10:39
    812

    ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում. Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

  • 2020թ. ՏԱՎՈՒՇ, ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԼՈՒՅՍ 13-Ի ԳԻՇԵՐԸ

    2022-07-01 21:24
    1016

    Արցախի վերաբերյալ համաձայնագրերի չեղարկումն արձակեց Բաքվի ձեռքերը ագրեսիայի համար Քաղաքական և փորձագիտական շրջանակներում առ այսօր չկա միասնական գնահատական Տավուշի մարզում 2020թ. հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Անվիճելի է մեկ բան. այդ իրադարձությունները դարձան 44-օրյա պատերազմի նախաբանը, որը սկսվելու էր հաշված ամիսներ անց։

  • ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ + ԼՏՊ, կամ՝ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԼԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԳԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2022-06-30 17:39
    950

    Օլիգարխները պատրաստվում են իշխանության զավթմա՞ն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննադատում էին պետական կառույցներում ՀՀՇ-ի նախկին գործիչների գերառատության համար։ Քննադատության գլխավոր թիրախը ԱԳՆ-ն էր և, ինչպես պարզվեց, ոչ անհիմն։ Հենց ԱԳՆ-ը հանդես եկավ երկրորդ նախագահի դեմ հայտարարությամբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, թեև ակնհայտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ընտրություններում պարտվել էր, իսկ նրա շրջապատի կողմից տարածվող քարոզչական պնդումները հաղթանակի մասին (իբր՝ ձայների 65%-ով) լկտի սուտ էին։

  • ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԴԵՄ։ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԿԼՐԱՆԱ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27 ՏԱՐԻՆ

    2022-06-30 08:25
    748

    ՍԴ դատավորը զբաղվել է քաղաքական գործունեությամբ` խախտելով 164-րդ հոդվածը Հիմնական օրենքի բարեփոխման մասնագիտական հանձնաժողովը ձևավորվեց 2020 թվականի փետրվարին: Հուլիսի 14-ին ամենշաբաթյա փակ նիստերից հետո հանձնաժողովը սկսեց հանրային քննարկումները: Դրա գործունեությունը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի սկանդալային բոյկոտի շնորհիվ։ Պատճառների մասին բազմիցս հաղորդվել է, ուստի չարժե կրկնել։ 2020 թվականի հուլիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։ Ռեժիմի պարագլուխն ակնհայտորեն շփոթել է փոփոխությունների հանձնաժողով ձևավորելը նոր Սահմանադրության ընդունման հետ, դրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են։

  • ՍԱՄՍՈՆՆ ՈՒ ԷՐԱՏՈՆ. Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԿՆՈՋ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏԻ ՄԻՋԵՎ

    2022-06-29 20:16
    1037

    Ահա արդեն քանի օր շարունակ լրատվամիջոցներն ու սոցցանցերը ակտիվորեն քննարկում են Փաշինյանի կնոջ՝ Աննա-«Էրատո» Հակոբյանի լայնորեն գովազդվող այցը Լազուր ափ։ Ինչպես հունիսի 26-ին հաղորդել է վարչապետի աշխատակազմը, որը, դատելով ամենից, սպասարկում է նաև նրա կնոջը, «Հակոբյանը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ կայցելի Նիցցա, Մոնակո և Կանն, որտեղ պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի»: