Քաղաքականություն

ՔԱՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԱՐՑԱԽԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2022-06-18 08:26
642

Խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ վերածվում է ինքնարդարացման և մեղքերի քավության յուրօրինակ փորձի. իհարկե՝ անաստված ստի, փաստերի խեղաթյուրման և մանիպուլյացիայի իրեն միակ հասանելի ճանապարհով: Դա կարելի էր անվանել խղճի խայթը մեղմելու և յուրօրինակ ինդուլգենցիա ստանալու փորձ, եթե խոսքը չվերաբերեր Նիկոլի պես կատարյալ սրիկային ու ցինիկին։ Նրա «կատարմամբ» բոլոր, նույնիսկ կարծես թե բարի գործերը ուղղված են բացառապես նսեմ ու ստոր նպատակների, որոնց վերջնական արդյունքը սեփական իշխանության պահպանումն է. ամեն գնով։

  • ՎՈՎԱԵՎԻՉԸ ՆՈՐԻՑ ԿԱՏԱՂԵԼ Է

    2022-06-17 18:24
    974

    Ապրիլին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ պահանջների նշաձողը։ Իբր՝ դրան են մեզ դրդում միջազգային ասպարեզում մեր գործընկերները։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ԱՐԱՆՔՈՒՄ

    2022-06-17 16:50
    1057

    Արդեն ասել ենք, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու ընդդիմության որոշումը յուրօրինակ եզրակացությունների հանգեցրեց իշխանություններին։ Փաշինյանը որոշեց, թե ընդդիմությունը ձախողվել է, կրկին կարելի է ամեն ինչ, և խորհրդարանում հանդես եկավ Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկումը հիմնավորող հայտարարությունների նոր չափաբաժնով։ Իր ստերի մեջ հասավ այն աստիճանի, որ ասաց, թե իրենից առաջ եղած իշխանություններն ընդունել են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում...

  • ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԵՐ

    2022-06-17 08:39
    762

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին են ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումն այն միջանցքի վերաբերյալ, որը, ենթադրաբար, պետք է կապի Ադրբեջանh ու Թուրքիան Հայաստանի տարածքի միջով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության (2020թ.նոյեմբերի 9-խմբ.), մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին»,- հայտարարել է նա: Փաշինյանը նշել է, որ այդ նույն հայտարարության մեջ կա նաև մեկ այլ դրույթ հաղորդակցության բացման մասին։ «Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- ընդգծել է նա:

  • «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ», ԿԱՄ «ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ» ՏԱՐՈՂՈՒՆԱԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ…

    2022-06-16 19:12
    1045

    Կապիտուլյանտը ոտք է դրել Տեր-Պետրոսյանի սայթաքուն ուղի… Նախօրեին 2021թ. բյուջեի կատարողականին նվիրված խորհրդարանական նիստի ամբիոնից իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը բազմիցս կրկնեց այն արտահայտությունը, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ՀՅԴ-ն բազմիցս ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում: Նրա խոսքերով, երկրորդ և երրորդ նախագահները բանակցություններ են վարել կարգավորման շուրջ՝ հիմք ընդունելով Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, իսկ ՀՅԴ-ն պաշտոններ է զբաղեցրել երկու նախագահների կառավարություններում, ուստի կիսում է նրանց դիրքորոշումը:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵԼՈՒՅԹԴ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՔՈ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԱՍԻՆ

    2022-06-16 09:11
    1017

    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻ ԿԱ

    2022-06-15 14:55
    688

    Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

  • ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐ. ԹՈՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՕՐԵՆՔԻՑ ՎԵ՞Ր ԵՆ

    2022-06-15 09:07
    828

    Կորոնավիրուսն ու համավարակը մի տեսակ աննկատ հեռացան անցյալի գիրկը։ Քչերն են արդեն հիշում այն հանցավոր-անլուրջ վերաբերմունքը ողջ աշխարհը ցնցած վարակի հանդեպ, որ ի սկզբանե դրսևորեցին ՀՀ իշխանությունները, և որը հանգեցրեց հազարավոր կյանքերի կորստի։ Երկրի հետ տեղի ունեցած գլոբալ մասշտաբի ողբերգական իրադարձությունների խորապատկերին արդեն մոռացվել է նաև Առողջապահության նախարարության կողմից կովիդի դեմ պայքարի գործընթացի ապաշնորհ, ապիկար կազմակերպումը։ Ինչպեսև այդ նպատակով պետբյուջեից հատկացված հսկայական գումարները։

  • ՊԱՐՈՆԱՅՔ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ, ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐ ԵՎ ԱՃԵՄՅԱՆՆԵՐ, ԵԹԵ ԱՍՈՒՄ ԵՔ «Ա», ԱՍԵՔ ՆԱԵՎ «Բ»

    2022-06-14 22:36
    988

    Հունիսի 3-ին Դիմադրության շարժման երթի ժամանակ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները լրջորեն անհանգստացրեցին իշխանություններին։ Սակայն նրանց վախեցրեց ոչ թե ցուցարարների հետ ոստիկանության ընդհարման բուն փաստը (իսկ բախումներն ակնհայտորեն հրահրվեցին հենց ոստիկանության ղեկավարության կողմից՝ դեռևս տեր-պետրոսյանական ժամանակներից հայտնի հին ձևաններով), այլ այն, որ ի սկզբանե մտածված ծրագրում ինչ-որ բան այնպես չգնաց։

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-06-14 20:05
    543

    Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 14-ին, ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը: