«ՆԱԽԿԻՆ ԹԵ ՆԵՐԿԱ» ԲԱՆԱՎԵՃԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԸ
Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։