ՈՐՊԵՍԶԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՅՔԱՐԸ ԲԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ անծանոթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտությունը չգիտեր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտությունը։
Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ անծանոթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտությունը չգիտեր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտությունը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարության և Սահմանադրական դատարանի շտապողականությունը խնդրահարույց են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը` անդրադառնալով կանոնակարգի վավերացմանը։
Զարմանալի է, բայց այս երգը չի ձանձրացնում: Լսում ես դա օրական 10 անգամ, և ամեն անգամ փշաքաղվում ես ու ցանկանում լսել նորից։ Ասես չես հագենում: Ասես զգում ես, որ սպասում էիր հենց այդ երգին, հենց այդ խոսքերին, որ հենց դրանք են հստակ արտահայտում քո զգացողություններն ու երազանքները: Եվ որ սա ոչ թե պարզապես երգ է, այլ պատասխան բոլոր նրանց, ովքեր ուզում են քո մեջ սպանել հային, պղծել ու նսեմացնել ազգային ինքնությունդ, արժանապատվությունդ, ոչնչացնել Հայաստանի հոգին: Պատասխան բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստիպել հայերին մոռանալ Արցախը։
Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է։ ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է։
Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ պետական սահմանի 5 ուղղություններով (Ջերմուկ, Սոթք, Գորիս, Կապան, Իշխանասար) ադրբեջանական ագրեսիայի երկրորդ տարելիցը: Այլ տվյալներով՝ սկզբում ագրեսիան սկսվել է 4, այնուհետ՝ ևս 3 ուղղություններով։ Հարձակողական մարտերի ընթացքում օգտագործվել են «Գրադ» կայանքներ և անօդաչու թռչող սարքեր։ Ագրեսիան, հիշեցնեմ, սկսվեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո։
Հետաքրքիր է, Նիկոլ Վովաևիչն ինքը հասկանո՞ւմ է, թե որքան ծիծաղելի է, երբ ջանում է ապացուցել անապացուցելին։ Իր ձեռքով է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարանցման վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը…
Մի՞թե իրականում այդչափ անթափանց է «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ տիրող մշուշը։ Տպավորություն է ստեղծվում, որ կամաց-կամաց, անուղղակիորեն, բայց հարցը սկսում է ավելի առարկայական ուրվագծեր ստանալ, ընդ որում՝ բնավ ոչ արտաքին դերակատարների կողմից (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, համբերատար Իրան, որը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տա տարածաշրջանային սահմանների վերաձևում և այլն), այլ հայկական ղեկավարության ներկայացուցիչների, որոնք պաշտոնապես ժխտում են այնպիսի օրակարգի գոյությունը, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»։ Մինչդեռ օրերս ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանը Սյունիքի միջով Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է փոխանցվել մասնավոր պահնորդական ընկերությանը: Հետաքրքիր նորություն, որը մեկնաբանեցին հայրենի փորձագետները։
Գետի հունը չեն կարող փոխել, հունը վաղուց է որոշված, ոչ մի ուժ ինձ չի կարող հետ կանգնեցնել իմ նպատակներին հասնելուց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դատարանում իր պաշտպանական ճառն հնչեցնելիս ասաց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Երևանում սպասում են այն մարդու ժամանմանը, որի անունն արդեն շուրջ 2 տարի արդարության, բարոյականության և պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշն է բազմաթիվ հայերի համար: Ապացույցն այն բանի, որ աշխարհում բնավ ամեն ինչ չէ, որ գնվում ու վաճառվում, և որ տխրահռչակ միջազգային հանրությունը բաղկացած է ոչ միայն երեսպաշտներից, ստախոսներից ու ցինիկներից։ Երևան է ժամանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին (առաջին) դատախազ, արգենտինացի հայտնի իրավաբան և իրավապաշտպան Լուիս Մորենո Օկամպոն:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.