ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձևակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, և նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։